«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը «Շալկե-04»-ի դեմ տարած հաղթանակից հետո հայտնել է, որ իրենք գնալով ավելի ուժեղ են դառնալու:
Գերմանական ակումբի դեմ խաղում դուբլ ձևակերպելով՝ Տորրեսը «կապույտներին» օգնեց խոշոր հաշվով հաղթանակ տանել խմբի առաջատարի նկատմամբ՝ 0:3:
-Սա երիտասարդ թիմ է՝ նոր ոճով և նոր մարզիչով, դրա համար ժամանակ է պահանջվում, որպեսզի ամեն ինչ կարգավորվի: Մենք երեք հիանալի հարձակվողներ ունենք, և ես հուսով եմ, որ բոլորս էլ գոլեր կխփենք: Մեր միջև միայն առողջ մրցակցություն է: Այս պահին մենք լավ մարզավիճակում ենք գտնվում,- Տորրեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: