• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» – «Լիվերպուլ» (անոնս)

A-LՊրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն առաջնության երկու առաջատարները: «Արսենալը» կհյուրընկալի «Լիվերպուլին»:

Այժմ թիմերին բաժանում է ընդամենը 2 միավոր և հաղթանակը կողմերից մեկին լուրջ առավելություն կտա: Ըստ էության կարելի է սա համարել 6 միավորի պայքար: Երկու թիմերն էլ ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող են հանդես գալիս:

«Արսենալն» առաջին տեղն է զբաղեցնում Պրեմիեր Լիգայում, իսկ Չեմպիոնների Լիգայում կիսում է առաջին տեղը Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Արսեն Վենգերի թիմը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 9 խաղերից 7-ում հաղթանակ է տարել և չի պարտվել վերջին 8 խաղերում:

Ինչ վերաբերվում է «Լիվերպուլին», ապա կարելի է վստահաբար ասել, որ Բրենդան Ռոջերսը «կարմիրներին» նոր մակարդակի է բարձրացրել: Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիները լուրջ պայքար են մղում չեմպիոնության համար:

Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել հաղթանակներով: «Զինագործները» նախորդ տուրում լոնդոնյան դերբիում առավելության հասան «Կրիստալ Փելեսի» նկատմամբ, իսկ «Լիվերպուլը» 4:1 հաշվով ջախջախեց «Վեստ Բրոմվիչին»:

Ընդհանուր առմամբ անգլիական այս գերակումբները միմյանց դեմ դաշտ են դուրս եկել 213 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, ովքեր հաղթել են 82 անգամ: 75 խաղում հաղթել է մայրաքաղաքը ներկայացնող ակումբը և 56 անգամ թիմերը միավոր են կիսել:

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր