Նախորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» սկաուտ Ռոբ Նյումենը մեկնել էր Պորտուգալիա, որպեսզի հետևի իր ակումբի ուշադրության կենտրում հայտնված ֆուտբոլիստներ Նիկոլաս Օտամենդիին և Էլյակիմ Մանգալային, ովքեր հանդես են գալիս «Պորտուում»:
Ինչպես հայտնի է, պաշտպանության կենտրոնը Մանուել Պելեգրինիի թիմի գլխավոր խնդիրն է: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչն այս խնդրի հարցով աշխատանքներ տարել է դեռ ամռանը, սակայն մինչ այժմ այս գոտին թիմի ամենաթույլ օղակն է:
Goal պարբերականի հաղորդմամբ, «Սիթին» պահպահում է հետաքրքրությունը Մանգալայի նկատմամբ, սակայն ֆրանսիացին Պելեգրինիի առաջնային նպատակը չէ: «Սիթիի» տրանսֆերային հիմնական նկատակը Էլյակիմի 25-ամյա թիմիակից Օտամենդին է:
Հիշեցնենք, որ այս պահին Պելեգրինիի տրամադրության տակ չէ թիմի ավագ Վենսան Կոմպանին, ով կրկին վնասվածք է ստացել: