«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղերում իր թիմի դարպասը կպաշտպանի Կոստել Պանտիլմոնը:
Ջո Հարտը անցած շաբաթ պահեստայինների նստարանից հետևեց «Նորվիչի» հետ խաղին (7:0): Պանտիլմոնը, ինչպես մի քանի օր առաջ «Նյուքասլի» հետ խաղում (0:2), այս անգամ էլ գնդակ բաց չթողեց:
Միանգամայն տրամաբանական է, որ Պանտիլմոնը շարունակի պաշտպանել «Սիթիի» դարպասը:
-Ես չգիտեմ, թե երբ Ջոն կվերադառնա թիմ: Նրան հանգստանալ է պետք: Վերջին երկու տարում նա մասնակցել է բոլոր խաղերին: Հետագայում կտեսնենք, թե ինչպես կստացվի: Այժմ կխաղա Պանտիլմոնը,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: