«Նյուքասլ»-ի հարձակվող Դեմբա Բան հայտնվել է «Ֆեներբահչե»-ի ուշադրության կենտրոնում:
Թուրքական ակումբը պատրաստվում է 7,5 մլն ֆունտի առաջարկ անել Սենեգալի հավաքականի 27-ամյա ֆունտբոլիստի համար:
Լուրերի համաձայն, Բան գոհ չէ անգլիական ակումբում իր աշխատավարձից, որը կազմում է տարեկան 1,5 մլն ֆունտ: «Ֆեներբահչե»-ն պատրաստ է սենեգալցուն երկու անգամ ավել վճարել:
Հիշեցնենք, որ Բան Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 11 խաղում խփել է 7 գնդակ: Turkish-football