• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ջեկ Ուիլշեր․ «Մարդիկ մոռանում են, որ ես ընդամենը 21 տարեկան եմ»

Ջեկ Ուիլշեր«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը կարծում է, որ ինքը դարձել է սեփական հաջողության զոհը: Ֆուտբոլիստի կարծիքով, մարդիկ մոռանում են իր տարիքը:

Վերջին երկու տարվա ընթացքում Ջեկին անհանգստացնում են առողջական խնդիրները, ինչի պատճառով «Արսենալի» և Անգլիայի հավաքականի մարզչական շտաբերը ստիպված են չափազանց զգուշավոր լինել Ջեկի հանդեպ:

Այս ամենը հաճախակի քննադատությունների առիթ են դառնում, իսկ որոշ ֆուտբոլասերներ էլ նրան անվանում են «բյուրեղապակյա ֆուտբոլիստ»: Սակայն Ջեկը կոչ է անում չմոռանալ, որ ինքն ընդամենը 21 տարեկան է:

-Ես կարծում եմ, որ մարդիկ մոռանում են իմ տարիքը: Ոչ միայն այն պատճառով, որ ես վաղուց եմ ֆուտբոլում, այլ նաև նրա համար, որ լսում են՝ երկու երեխա ունեմ:

Ես առաջին թիմում եմ հայտնվել 16 տարեկանում, դրա համար 5 տարին բավական մեծ ժամանակ է: Իմ նպատակն էր հանդես գալ Անգլիայի ազգային հավաքականում և դա իրականցավ 18 տարեկանում:

Ես խաղում եմ 30 տարեկան ֆուտբոլիստների դեմ, դրա համար կխնդրեմ քննադատելուց առաջ ուշադիր նայել փաստերին,- Ուիլշերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր