Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում անգլիացիների դարպասը կպաշտպանի «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը:
Ինչպես և խոստացել էր «երեք առյուծների» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը, նա երեկ հնարավորություն տվեց հավաքականի երկրորդ դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերին: Սակայն «Սելթիկի» դարպասապահն անգլիացիներին չփրկեց պարտությունից՝ 0:2:
Հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ Հոջսոնը հայտնեց, որ գերմանացիների դեմ խաղում դարպասը կպաշտպանի Հարտը: