Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին Գերմանիայի դեմ ընկերական խաղից առաջ հայտնել է, որ աշխարհի առաջնությունում հաղթողի գլխավոր ֆավորիտ է համարում իսպանացիներին:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը չի թերագնահատում իրենց հավաքականին և իրենց վաղվա մրցակցին, սակայն նախապատվությունը տալիս է Իսպանիայի ազգային ընտրանուն:
-Ես Իսպանիայի հավաքականին եմ ֆավորիտ համարում, քանի որ նրանք աշխարհի և Եվրոպայի չեմպիոն են: Սակայն չեմ թերագնահատում գերմանացիներին: Նրանց դեմ խաղը լավ փորձություն կլինի մեզ համար:
Հաղթանակը միշտ էլ հաճելի է՝ հատկապես Գերմանիայի դեմ խաղում: Մենք պետք է հաղթենք այդ խաղում,- Ռունիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: