«Ֆուլհեմը» հետաքրքրվոմ է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնի ծառայություններով:
Այդ հետաքրքրությունը պայմանավորված է վերջերս «Ֆուլհեմի» մարզչական շտաբ ընդունված Ռենե Մալեստինով, ով ամռանը լքեց «Յունայթեդը»: Հոլանդացի մասնագետը Անդերսոնի տաղանդի մեծ երկրպագուն է:
Անդերսոնը «Օլդ Թրաֆորդում» իր յոթերորդ մրցաշրջանն է անցկացնում: Ընթացիկ մրցաշրջանում բրազիլիացի ֆուտբոլիստն ընդամենը 2 անգամ է հայտնվել «Յունայթեդի» մեկնարկային կազմում: Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, «Ֆուլհեմը» ցանկանում է 26-ամյա կիսապաշտպանին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը: