«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ իրեն դուր է գալիս Խուան Մատայի խաղը, սակայն չի կարող նրան դաշտ դուրս բերել:
Մոուրինյոյի վերադարձից հետո «կապույտների» վերջին երկու մրցաշրջանների լավագույն ֆուտբոլիստը դուրս մղվեց հիմնական կազմից: Ժոզեն չի թաքցնում, որ Խուանին տեսնում է Օսկարին փոխարինող:
Սակայն այժմ Օսկարն անթերի է կատարում իր գործը և Մատային խաղալու հնարավորություն չի տալիս:
-Ես չեմ կարող օրենքները փոխել: Ես չեմ կարող խաղադաշտ դուրս բերել 12, 13 կամ 14 ֆուտբոլիստ: Խուանը արժանի է, որ խաղա,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը: