Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, նախորդ շաբաթ «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն իր համաձայնությունն է տվել հունվարին տեղափոխվել «Տորոնտո»:
Ջերմեյնը ցանկանում է մասնակցել աշխարհի առաջնությանը, որին պատրաստ լինելու համար նրան մշտական խաղային պրակտիկա է անհրաժեշտ:
ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտոն» 31-ամյա Դեֆոյին 4 տարվա պայմանագիր է առաջարկել՝ շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձով: Եթե գործարքն իրականանա, ապա Անգլիայի հավաքականի հարձակվողն իր կարիերան կավարտի հենց Կանադայում: «Տոտտենհեմն» իր հարձակվողի համար կստանա 6 մլն ֆունտ:
Տարբեր լուրերի համաձայն, Դեֆոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Վեստ Հեմը» և «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: