Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրում ընթացիկ մրցաշրջանի առաջատարը հյուրընկալել էր առաջնության նորեկ «Հալլ Սիթիին», որը նախորդ տուրում անակնկալ հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ:
«Արսենալն» առանց որևէ դժվարության հաղթեց «վագրերին»: Հանդիպման հաշիվը բացեց Նիկլաս Բենդտները, իսկ Մեսութ Օզիլը հաշիվը դարձրեց 2:0:
Այս հաղթանակից հետո «զինագործները» կշարունակեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Բենդտներ՝ 2ր, Օզիլ՝ 47ր: