«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ մտադիր է մնալ «Էնֆիլդում» և օգնել ակումբին մասնակցել Չեմպիոնների Լիգային:
Անցած ամառ ուրուգվայցի հարձակվողը ցանկանում էր լքել «Լիվերպուլը»: Սուարեսը պատրաստ էր միանալ «Արսենալին», որը նրա համար 40 մլն ֆունտ էր առաջարկել:
Սակայն Լուիսը մնաց և 10 խաղյա որակազրկումից վերադառալուց հետո սկսեց խելահեղ ֆուտբոլ ցուցադրել: «Նորվիչի» դեմ երեկվա խաղից հետո Սուարեսի անվան դիմաց կա 13 գոլ:
-Ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակներին: Իմ խնդիրն է օգնել ակումբին ավելի ուժեղ դառնալ: Ես երջանիկ եմ Պրեմիեր Լիգայում: Այս առաջնությունն աշխարհում ուժեղագույնն է և մենք կփորձենք հնարավորինս բարձր տեղ զբաղեցնել,- ասել է Սուարեսը: Marca