Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Սուոնսի Սիթին» հյուրընկալել էր «Հալլ Սիթիին»:
«Լիբերթի» մարզադաշտում գրանցվեց ոչ ոքի արդյունք: Դենի Գրեմի գոլին երկրորդ խաղակեսում պատասխանեց Չիկո Ֆլորեսը:
Այս խաղից հետո «կարապները» բարձրացան 10-րդ հորիզոնական, իսկ «Հալլ Սիթին» մինչև հաջորդ տուրը կզբաղեցնի 12-րդ հորիզոնականը:
Գոլեր. Գրեմ՝ 9ր, Չիկո՝ 60ր: