«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում Մանուել Նոյերին վաճառել «Մանչեսթեր Սիթիին»:
Լուրերի համաձայն, «քաղաքայինների» ղեկավարները հենց Նոյերին են տեսնում որպես Ջո Հարտին փոխարինող: Սակայն Գվարդիոլան հերթական անգամ նշել է, որ «Բավարիան» չի վաճառի 27-ամյա գերմանացուն:
Երբ մյունխենյան ակումբի մարզչին հարցրել են Նոյերի՝ «Սիթի» տեղափոխվելու մասին, նա կտրուկ պատասխանել է, որ դաա բացառվում է:
Ինչ վերաբերվում է Հարտին, ապա Մանուել Պելեգրինին որոշել է հնարավորություն տալ անգլիացի դարպասապահին: Չեմպիոնների Լիգայի այսօրվա խաղում «Սիթիի» դարպասը կվստահվի Ջոյին: