«Արսենալի» աջ պաշտպան Բակարի Սանյան վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայում՝ «Նապոլիի» և Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերին:
Հիշեցնենք, որ Սանյան արդեն բաց է թողել «զինագործների» վերջին երկու հանդիպումները: Goal պարբերականի հաղորդմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստի ամբողջական ապաքինման համար ևս մեկ շաբաթ կպահանջվի:
Ավելացնենք, որ լոնդոնյան ակումբում 30-ամյա Սանյայի ապագան հարցականի տակ է: Բակարիի պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, իսկ նոր պայմանագրի մասին խոսակցություն դեռ չկա: