Ինչպես հայտնում է «Տոտտենհեմի» պաշտոնական կայքը, «Լիվերպուլից» կրած 0:5 հաշվով պարտությունից հետո ակումբը գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Անդրե Վիլաշ-Բոաշին:
Այս պարտությունը «Տոտտենեհմի» համար ընթացիկ մրցաշրջանում երրորդ ջախջախից պարտությունն էր:
Ավելացնենք, որ Վիլաշ-Բոաշին այդպես էլ չհաջողվեց ստեղծել գեղեցիկ ֆուտբոլ խաղացող թիմ՝ չնայած որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը 100 մլն ֆունտի տրանսֆերներ էր կատարել: Պորտուգալացի մասնագետին չփրկեց անգամ Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչ դուրս գալը: