Երկուշաբթի օրը «Նապոլիի» պաշտոնական ներկայացուցիչը Դանիել Ագգերի վարձակալության համար բանակցությունների մեջ է մտել «Լիվերպուլի» հետ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Նախորդ ամառ Ագգերը ոչ միայն մերժեց «Բարսելոնայի» առաջարկն, այլ նաև դարձավ ակումբի երկրորդ ավագ: Վերջին ժամանակներս 29-ամյա դանիացին կորցրել է իր տեղը Բրենդան Ռոջերսի թիմում: Այս պարագայում Ագգերին պատրաստ է խաղաժամանակ տալ իր նախկին մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով այժմ մարզում է «Նապոլին»:
Նշենք, որ Ագգերը հաճախ մրցակցությունում պարտվում է ոչ միայն Մամադու Սախոյին և Մարտին Շկրտելին, այլ նաև Կոլո Տուրեին: