Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի մեկնարկը տրվեց Հալլ քաղաքի «Քինգսթոն Քոմունիքեյշն» մարզադաշտում, ուր «Հալլ Սիթին» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդին»:
Boxing Day շրջանի մեկնարկը գոլառատ ստացվեց, որում կամային հաղթանակ տարան մանկունյանցիները: Հանդիպման արդեն 26-րդ րոպեին մրցակիցները փոխանակվել էին երկուական գոլերով: Խաղի ելքը վճռվեց 66-րդ րոպեին, երբ գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Ջեյմս Չեսթերը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 2:3 հաշվով և բարձրացավ 6-րդ հորիզոնական:
Գոլեր. Չեսթեր՝ 4ր, 67ր (ինքն.), Մեյլեր՝ 13ր, Սմոլինգ՝ 19ր, Ռունի՝ 26ր:՚
Հեռացում. Վալենսիա՝ 90ր: