«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ իրենք չեն պատրաստվում տրանսֆերային պատուհանի բացվելուց Յոհան Կաբայեի համար առաջարկ անել «Նյուքասլ Յունայթեդին»:
«Սեյնտ Ջեյմս Պարկում» կայացած երեկվա խաղում Վենգերի տրամադրության տակ չէին վնասվածքներ ունեցող Մեսուտ Օզիլը և Աարոն Ռեմսին, սակայն դա չխանգարեց լոնդոնյան ակումբին, որը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
-Ոչ, հունվարին մենք կիսապաշտպան չենք գնի: Այսօր մեզ հետ չէին Օզիլը և Ռեմսին, ովքեր տանն էին մնացել, սակայն մենք կարողացանք երեք կիսապաշտպան դուրս բերել դաշտ: Մենք Կաբայեի կարիքը չունենք,- Վենգերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: