Նոր տարվա առաջին օրը՝ «Տոտտենհեմի» դեմ խաղին կկարողանան մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Ռոբին վան Պերսին և Ուեյն Ռունին:
Ռունին անսպասելի բաց թողեց «Նորվիչ Սիթիի» դեմ խաղը և դա պատճառաբանվեց թեթև վնասվածքով: Սակայն, ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, Ուեյնը պատրաստ կլինի վաղվա խաղին:
«Տոտտենհեմի» դեմ խաղին «կարմիր սատանաներին» կկարողանա օգնել նաև վան Պերսին, ով արդեն սկսել է մարզումները:
Սպասվում է, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ռիսկի չի գնա և վան Պերսիին առաջին րոպեից դաշտ դուրս չի բերի: