Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, «Տոտտենհեմը» պատրաստ է վեցամսյա վարձակալությամբ վերցնել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտին:
Ընթացիկ մրցաշրջանում Լեսկոտը դադարել է լինել «Սիթիի» հիմնական պաշտպան: Սպասվում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին վարձակալությամբ բաց կթողնի Ջոլեոնին:
Անգլիացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բեշիկթաշը», սակայն Լեսկոտը մտադիր է մնալ Անգլիայիում, որպեսզի մեծ լինի աշխարհի առաջնությանը մասնակցլեու հնարավորությունը: