«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ հունվարին կենտրոնական պաշտպան Ջոլեոն Լեսկոտին վաճառելը քիչ հավանական է:
«Քաղաքայինների» հետ Լեսկոտի պայմանագիրը կլրանա վեց ամսից և արդեն հիմա Ջոլեոնը ցանկանում է հստակեցնել իր ապագայի հետ կապված հարցերը:
Վերջին օրերին ակտիվորեն խոսվում է «Տոտտենհեմի» մասին, որը ցանկանում է վարձակալել անգլիացի պաշտպանին: Սակայն Պելեգրինին պատրաստ է ևս վեց ամիս թիմում պահել Լեսկոտին:
-Այս պահին քիչ հավանական է նրա հեռանալը: Լեսկոտը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Նրա պայմանագիրը լրանալու է հունիսին: Այս պահին վարձակալության տարբերակները չենք քննարկում,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Goal-ը: