«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն վերադարձել է մարզումներին և արդեն մեկ-երկու շաբաթից կկարողանա օգնել իր թիմին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «քաղաքայինների» լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն շարքից դուրս է եկել դեկտեմբերի կեսին, երբ «Արսենալի» դեմ խաղում վնասվածք ստացավ:
Սկզբնական կանխատեսումներով, Ագուերոն բաց կթողներ «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8-եզրափակչի խաղը, սակայն այժմ վերականգնումն արագ է ընթանում և Սերխիոն կկարողանա մասնակցել «Քարդիֆի» դեմ խաղին, որը տեղի կունենա հունվարի 18-ին:
-Սերխիոն արդեն վերսկսել է մարզումները և արդեն մեկ-երկու շաբաթից դաշտ կվերադառնա,- «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: