Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Վիվիանոն իրեն անհարմար է զգում «Արսենալում» և ցանկանում է խաղաժամանակ ունենալու համար լքել լոնդոնյան ակումբը:
Վիվիոնանոն «զինագործներին» միացավ նախորդ ամառ, սակայն այդ պահից մրցակցությունում միշտ զիջել է Վոյցեխ Շեսնիին: Էմիլիանոն մտահոգված է, որ դա կարող է ազդել աշխարհի առաջնությանը մասնակցելու իր հնարավորության վրա:
Gazzetta dello Sport պարբերականը հաղորդում է, որ «Տոտտենհեմի» դեմ գավաթային խաղը վերջին կաթիլն եղավ Վիվիանոյի համար, երբ Շեսնիի բացակայության պայմաններում դարպասը վստահվեց Լուկաշ Ֆաբիանսկիին:
Ավելացնենք, որ Վիվիանոն առաջարկ ունի իտալական «Բոլոնիայից»: