«Քարդիֆ Սիթին» պաշտոնապես հայտնել է հոլանդական «Հերենվենի» կիսապաշտպան Մագնուս Վոլֆ Էյկրեմի ձեռքբերման մասին:
Ակումբը չի հայտնել գործարքի արժեքը և պայմանագրի մանրամասները:
23-ամյա նորվեգացին «Մոլդեում» աշխատել է Օլե Գուննար Սուլշերի հետ: Այժմ Էյկրեմը կփորձի ուժեղացնել «Քարդիֆի» կենտրոնական գիծը և իր նոր ակումբին օգնել ապահովել տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում:
-Ես լավ ճանաչում եմ Մագնուսին, ում հետ աշխատել եմ «Մոլդեում»: Այն ժամանակ ես ստիպված էի վաճառել նրան, սակայն Մագնուսը միշտ էլ եղել է մեր լավագույն ֆուտբոլիստը,- ուելսյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Սուլշերը: