«Բենֆիկայի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը պաշտոնապես տեղափոխվեց «Չելսի»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Պորտուգալական կողմը գործարքից ստացել է 25 մլն եվրո (20.8 մլն ֆունտ): Այսօր Մատիչը բուժզննում է անցել և ստորագրել է 5.5 տարվա պայմանագիր: Մատիչը «Չելսիում» հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:
Սերբիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը «Չելսիում» նորեկ չէ: Նա «ազնվականների» հետ է եղել 2009-2011թթ-ին: Պորտուգալիա տեղափոխվելով՝ Մատիչը 3 տարում կարողացավ դառնալ այդ երկրի առաջնության լավագույն ֆուտբոլիստը:
-Ես շատ ուրախ եմ, որ Նեմանյան վերադարձել է «Չելսի»: Նա Պորտուգալիայում աճել է և դարձել է ֆանտաստիկ կիսապաշտպան: Ես համոզված եմ, որ նա կդառնա մեր թիմի կարևոր ֆուտբոլիստ,- ասել է «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: