«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդերսոնը մեկնել է Իտալիա, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Ֆիորենտինա»:
Անդերսոնը Դևիդ Մոյեսի թիմի հնաբնակներից մեկն է: Բրազիլիացի կիսապաշտպանը «կարմիր սատանաների» հետ է 2007թ-ից, սակայն այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Հինգշաբթի օրը 25-ամյա ֆուտբոլիստը մեկնել է Մանչեսթերի օդանավակայանից և այժմ գտնվում է Ֆլորենցիայում: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը: Անդերսոնը հուսով է, որ «Ֆիորենտիա» տեղափոխությունը կօգնի կարգավորել իր կարիերան:
Իտալական թերթերի համաձայն, «Յունայթեդը» հրաժարվել է միանգամից վաճառել Անդերսոնին և մտադիր է նրան բաց թողնել վարձավճարով: Լուրերի համաձայն, «Ֆիորենտինան» իրավունք կստանա վարձակալության ժամկետը լրանալուց հետո ամբողջական տրանսֆերը գնել 5.4 մլն ֆունտով:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Անդերսոնը մասնակցել է Պրեմիեր Լիգայի ընդամենը 4 հանդիպման: