«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոստովանել է, որ շաբաթ օրը «Աստոն Վիլլա» դեմ խաղում սխալ մարտավարություն էր ընտրել:
«Վիլլացիների» դեմ խաղը «կարմիրները» սկսեցին ավելի մեծ հարձակվողական ներուժով, ինչի պատճառով բացեր առաջացան պաշտպանությունում, որն էլ օգտագործեց մրցակիցը: Ընդմիջմանը Ռոջերսը թիմի կենտրոնն ուժեղացրեց Լուկաս Լեյվայի միջոցով, ինչի շնորհիվ «Լիվերպուլը» խաղի վերահսկողությունը վերցրեց իր ձեռքը և կարողացավ խուսափել պարտությունից (2:2):
-Հնարավոր է, որ բոլոր ուղղություններով մենք բավական լավը չէինք: Այդ թվում նաև ես: Ինձ համար խաղի սխեման այնքան էլ կարևոր չէ: Մեր ոճը կայանում է իրավիճակի վերահսկողության մեջ: Ես մտածում էի, որ մենք կարող ենք ավելի հարձակվողական ֆուտբոլ խաղալ, սակայն արդյունքում կորցրեցին վերահսկողությունը դաշտի կենտրոնում,- ասել է Ռոջերսը: The Guardian