«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել Ջոլեոն Լեսկոտից, եթե հաջողվի նրան փոխարինող գտնել:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Վեստ Հեմի» առաջարկը դեռ ուժի մեջ է: Լոնդոնցիները Լեսկոտին 3.5 տարվա պայմանագիր են առաջարկում՝ շաբաթական 90 հզր ֆունտ աշխատավարձով, իսկ Պրեմիեր Լիգայից դուրս մնալու դեպքում՝ շաբաթական 70 հզր ֆունտ աշխատավարձով:
Անգլիայի հավաքականի 31-ամյա պաշտպանի համար, ում պայմանագիրը «Սիթիի» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին, պայքարում է նաև «Ֆուլհեմը»:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին պատրաստ է բաժանվել Լեսկոտից, սակայն միայն այն դեպքում, երբ հաջողվի ուժեղացնել իր թիմի պաշտպանությունը: