Շինջի Կագավայի գործակալը հերքել է այն լուրերն, ըստ որոնց Խուան Մատայի՝ «Օլդ Թրաֆորդ» տեղափոխության պատճառով ճապոնացի կիսապաշտպանը կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Մամուլում շրջանառվում է, որ Մատայի տրանսֆերն ավարտին հասցնելուց հետո «Յունայթեդը» պատրաստ կլինի լսել առաջարկներ Կագավայի տրանսֆերի համար: Որոշ պարբերականներ անգամ գրում են, որ Կագավան կվերադառնա Դորտմունդի «Բորուսիա»:
Սակայն, չնայած ոչ հաջող մրցաշրջանին, Կագավան չի պատրստվում փոխել ակումբը:
-Այս պահին ես վստահ եմ, որ Շինջին չի հեռանա «Յունայթեդից»: Այդ հարցով ոչ մի բանակցություն չի եղել: Չեմ կարծում, որ իրավիճակը կփոխի Մատայի տեղափոխությունից հետո,- ասել է Կագավայի գործակալ Թոմաս Կրոտը: Sky Sports