«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը հուսով է, որ իր առողջական խնդիրները մնացել են անցյալում և այժմ կկարողանա օգնել իր թիմին:
Վնասվածքների պատճառով «Էթիհադում» Յովետիչի կարիերան հաջող մեկնարկ չունեցավ: Սակայն չերնոգորցի հարձակվողը, ով մասնակցել է «քաղաքայինների» վերջին երկու հանդիպումներին, դրական է տրամադրված:
-Չեմ հավատում, որ սա ինձ հետ է պատահել, սակայն ես պետք է հանգստություն պահպանեմ, քանի որ դա միակ բանն է, որ կարող եմ անել: Ես շատ ուրախ եմ մյուս հարձակվողների համար, ովքեր մինչ այժմ այդքան գոլեր են խփել: Ցանկանում եմ ես էլ նրանց հետ գոլեր խփել:
Ես գիտեմ, որ կարող եմ օգտակար լինել ակումբին և դա ցույց կտա առաջիկա չորս ամիսները: Վստահ եմ, որ երկրպագուները կսիրեն ինձ,- Յովետիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: