«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ իր ակումբը չի պատրաստվում վաճառել ձախ պաշտպան Լյուկ Շոուին:
Վերջին ժամանակներս խոսվում է, որ «Չելսիից» բացի Շոուի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
-Այս պահին «Սաութհեմպտոնին» չի հետաքրքրում Լյուկ Շոուին վաճառելու տարբերակը: Դա չի լինի նաև ամռանը: Մենք մեծ հույսեր ենք կապում Լյուկի հետ և վաճառելու ցանկություն չունենք: Ակնհայտ է, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, ում կարիքը մենք շատ ունենք,- Sky Sports-ին հայտնել է Մաուրիսիո Պոչետինոն: