Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Էվերթոնին»:
Սկզբունքային մրցակիցների դիմակայությունում անհամեմատ ուժեղ գտնվեցին «կարմիրները», ովքեր ջախջախեցին իրենց համաքաղաքացիներին 4:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Դանիել Սթարիջը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լուիս Սուարեսը և Սթիվեն Ջերարդը:
«Լիվերպուլը» հաղթեց 4:0 հաշվով և վաստակած 46 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ջերարդ՝ 21ր, Սթարիջ՝ 33ր, 35ր, Սուարես՝ 50ր: