«Տոտտենհեմը» մերժել է Էթիեն Կապուին գնելու «Նապոլիի» առաջարկը:
«Տոտտենհեմը» Կապուին գնել է անցած ամառ՝ «Թուլուզին» վճարելով 11 մլն ֆունտ: Էթիենը Լոնդոնում իրեն դրսևորելու մեծ հնարավորություն չստացավ, քանի որ կոճի վնասվածքի պատճառով երկու ամիս շարքից դուրս էր եկել:
Լոնդոնցիների նոր մարզիչ Թիմ Շերվուդի գալուց հետո Կապուն ընդհանրապես դաշտ դուրս չեկավ, և այդ իրավիճակից ցանկանում էր օգտվել իտալական «Նապոլին»:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Ռաֆեյլ Բենիտեսի ակումբը Կապուի համար 10 մլն եվրո (8.25 մլն ֆունտ) էր առաջարկել, սակայն «Տոտտենհեմը» մերժել է իտալացիների առաջարկը:
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ երեկվա խաղում Կապուն փոխարինման դուրս եկավ և խփեց իր թիմի միակ գոլը: