Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանդերլենդի» չորրորդ նորեկը դարձավ բրազիլիական «Ինտերնասիոնալի» հարձակվող Իգնասիո Սկոկոն:
«Սև կատուների» պաշտոնական կայքը հայտնում է, որ Սկոկոն 2.5 տարվա պայմանագիր է ստորագրել իր նոր թիմի հետ: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացիա չի հաղորդվում:
Նշենք, որ 28-ամյա Իգնասիոն Արգենտիանայի հավաքականում խաղալու փորձ ունի: «Սանդերլենդի» հիմնական կազմում տեղ գտնելու համար Սկոկոն կպայքարի Ջոզի Ալտիդորի և Սթիվեն Ֆլեթչերի հետ: