Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանդերլենդի» արդեն 5-րդ նորեկը դարձավ «Բրայթոնի» 24-ամյա կիսապաշտպան Լիամ Բրիդկատը: Այս մասին հաղորդում է «Սանդերլենդի» պաշտոնական կայքը:
2010թ-ին հենց Գուս Պոյետը, ով այժմ գլխավորում է «սև կատուներին», Բրիդկատին հրավիրեց «Բրայթոն»: Շոտլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այժմ Պրեմիեր Լիգայում հանդես գալու հնարավորություն է ստացել:
Բրիդկատը, ով 2012 և 2013 թվականներին ճանաչվել է «Բրայթոնի» լավագույն ֆուտբոլիստ, «Սանդերլենդի» հետ 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել: Գործարքի ֆինանսական կողմի մասին ինֆորմացի չի հաղորդվում: