• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերս. «Մենք ամեն ինչ արեցինք Կոնոպլյանկային գնելու համար»

Բրենդան Ռոջերս«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի ձեռք բերեն «Դնեպրի» վինգեր Եվգենի Կոնոպլյանկային:

Ինչպես գիտենք, հունվարին «կարմիրները» մնացին առանց նորեկի: Լուրերի համաձայն, մերսիսայդցիներն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ ուկրաինական ակումբի հետ ֆինանսական խնդիրների պատճառով:

-Ակումբն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի տրանսֆերն իրականանա: Գործարքն ավարտին հասցնելու համար մենք ուղարկել էինք մեր գլխավոր սկաուտին, գործադիր տնօրենին և գլխավոր բժշկին: Իմ կարծիքով, Յան Էյրը փայլուն է վարել բանակցությունները:

Խոսվում է, որ մենք ֆինանսական հարցում ենք խնդիրներ ունեցել, սակայն իրականում դա այդպես չէ: Գործարքն ուղղակի չի կայացել,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ITV-ն: