«Չելսիի» նախկին պաշտպան Ֆրանկ Լեբեֆը կարծում է, որ «կապույտների» հունվարյան նորեկ Կուրտ Զուման կարող է դառնալ նոր Մարսել Դեսայի:
Հիշեցնենք, որ հունվարին «Չելսին» 12.5 մլն ֆունտով գնեց 19-ամյա Զումային, ով մրցաշրջանի մնացած հատվածը կշարունակի խաղալ ֆրանսիական «Սենտ-Էտիենում»:
-Զուման արագ կհարմարվի Պրեմիեր Լիգային: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ է: Հանգստյան օրերին ես հետևում էի նրա խաղին: Նա շատ վստահ էր և շատ ուժեղ: Հուսով եմ՝ շատ շուտով նրան կհամեմատեն Մարսել Դեսայի հետ: Նա կարող է դառնալ «Չելսիի» ապագան,- talkSPORT-ին հայտնել է Լեբեֆը: