Պրեմիեր Լիգայի ակումբներից «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը» ամռանն ԱՄՆ-ում կմասնակցեն մինչմրցաշրջանային ընկերական առաջնության՝ International Champions Cup-ին:
ICC-2014-ին կմասնակցեն նաև «Միլանը», «Ռոման», «Ինտերը, «Օլիմպիակոսը» և Մադրիդի «Ռեալը», որը նախորդ տարի նույն առաջնության եզրափակչում 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»:
ICC-2014-ն կկայանա հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 4-ը: Խաղերը տեղի կունենան ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, սակայն եզրափակիչն, ինչպես և անցած տարի, կկայան Մայամիում:
Նշենք, որ մասնակիցների կազմը փոփոխման ենթակա է, եթե նշված ակումբներից որևէ մեկը ստիպված լինի խաղալ Եվրոպա Լիգայի որակավորման փուլերից մեկում: