«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ստեֆան Յովետիչը հայտնել է, որ չի զղջում իր որոշման համար, որ ամռանը միացավ «քաղաքայիններին»:
Անցած ամառ «Սիթին» Յովետիչին ձեռք բերելու համար «Ֆիորենտինային» 22 մլն ֆունտ վճարեց: Ստեֆանն առաջարկ ուներ նաև Մադրիդի «Ռեալից», սակայն ընտրեց «Սիթին»:
-Ես երբեք չեմ զղջում արած քայլերի համար: Իհարկե, առաջին մի քանի ամիսները դժվար էին, քանի որ վնասվածքները խանգարում էին, սակայն այժմ այդ ամենն անցյալում է մնացել:
Ես երբեք չեմ կասկածել իմ ուժերի վրա՝ անգամ ամենաբարդ իրավիճակներում: Ես գիտեի, որ կարող եմ խաղալ այստեղ և այժմ դա ապացուցում եմ: Այն ժամանակ առաջարկ կար նաև «Ռեալից», սակայն ընտրեցի «Սիթին»,- հայտնել է Յովետիչը: beIN Sport