Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր առաջատար «Արսենալին»:
«Կարմիրները» փայլուն խաղ անցկացրին՝ ջախջախելով լոնդոնյան ակումբին: «Լիվերպուլը» ակտիվ սկսեց խաղը և արդեն 20-րդ րոպեին հասցրել էր 4 գնդակ ուղարկել Վոյցեխ Շեսնիի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձան սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը և երիտասարդ կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանիել Սթարիջը:
«Զինագործների» միակ գնդակը 69-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Միկել Արտետան:
«Լիվերպուլը» հաղթեց 5:1 հաշվով և վաստակած 50 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Շկրտել՝ 1ր, 10ր, Ստերլինգ՝ 16ր, Սթարիջ՝ 20ր, Արտետա՝ 69ր (11մ):