«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին, ով նոր էր ապաքինվել, վնասվածք է ստացել և վերադարձը կարող է հետաձգվել:
Հիշեցնենք, որ 26-ամյա բելգիացին դեկտեմբերից դաշտ դուրս չի եկել: Մարուանը մեջքի հետ կապված խնդիրերը լուծելու համար ենթարկվեց վիրահատության և արդեն այս ամսվա սկզբին վերադարձավ մարզումներին: Սակայն եթե նրա հետ մարզումները վերսկսած Ռոբին Վան Պերսին արդեն վերադարձել է հիմնական կազմ, ապա Մարուանի վերադարձը հետաձգվում է նոր վնասվածքի պատճառով:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Ֆելայնին կկարողանա մասնակցել «Արսենալի» դեմ առաջիկա խաղին: Manchester Evening News