Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հայտնել է, որ չի պատրաստվում հավաքական վերադարձնել «Չելսիի» ավագ Ջոն Թերրիին:
Լուրեր էին պտտվում, որ ընթացիկ մրցաշրջանում Թերրիի փայլուն խաղի շնորհիվ Հոջսոնը փորձառու պաշտպանին կվերադարձնի հավաքական: Սակայն Ռոյը հայտնել է, որ առաջ կգնան նաև առանց Թերրիի:
-Ջոնը միջազգային ասպարեզում ավարտել է կարիերան: Որքանով ես գիտեմ, իրավիճակը չի փոխվել: Մենք հարգում ենք կարիերան ավարտելու ֆուտբոլիստի որոշումը և չենք փորձի նրան վերադարձնել,- ասել է Հոջսոնը: The Guardian