Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր մրցաշարային աղյուսակի ետնապահ «Ֆուլհեմին»:
Լոնդոնցիները «կարմիրների» դեմ արժանի պայքար մղեցին, սակայն խաղի վերջին րոպեին կորցրեցին մեկ միավոր վաստակելու հնարավորությունը: «Լիվերպուլը» հաղթեց 2:3 հաշվով և վաստակած միավորների քանակը հասցրեց 53-ի: Մերսիսայդյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Դանիեր Սթարիջը, Ֆելիպե Կոուտինյոն և Սթիվեն Ջերարդը:
Գոլեր. Տուրե՝ 8ր (ինքն.), Սթարիջ՝ 41ր, Ռիչարդոսն՝ 63ր, Կոուտինյո՝ 72ր, Ջերարդ՝ 90ր: