«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Խուանդե Ռամոսը կարծում է, որ լոնդոնյան ակումբը չի ձգտում տիտղոսների, այլ փորձում է հնարավորինս շատ գումար վաստակել:
Հենց Ռամոսի գլխավորությամբ «Տոտտենհեմը» վերջին 15 տարվա մեջ նվաճեց իր առաջին տիտղոսը (2008թ-ին Անգլիայի գավաթը): Իսպանացի մարզիչը կարծում է, որ «Տոտտենհեմը» թոփ ակումբ չի դառնա մինչև չդադարի վաճառել իր լավագույն ֆուտբոլիստներին:
-Ամռանը «Տոտտենհեմը» 100 մլն եվրոյով վաճառեց Գարեթ Բեյլին և գնեց 5-6 նոր ֆուտբոլիստներ: Նրանք ցանկանում են, որ այդ ֆուտբոլիստներն էլ հասնեն Բեյլի մակարդակին, որպեսզի վաճառեն: Այսպիսին է ակումբի բիզնես պլանը:
Պետք է ասել, որ այդ բիզնես պլանը շատ լավ է աշխատում: Սակայն ի՞նչ են նրանք ուզում: Ցանկանու՞մ են տիտղոս նվաճել, թե՞ գումար աշխատել: Տեսեք անգլիական այլ ակումբներին: Օրինակ «Սիթին» գնեց Խեսուս Նավասին և Ալվարո Նեգրեդոյին: Նրանք չնայեցին ֆուտբոլիստների տարիքին, այլ ուղղակի նայեցին խաղին: Սակայն «Տոտտենհեմը» մտածում է հետագայում վաճառելու մասին: Ես խորհուրդ տվեցի, որ գնեն Լուկա Մոդրիչին: Նա եկավ «Տոտտենհեմ», զարգացավ և հետո վաճառեցին նրան,- Daily Mail-ին տված հարցազրույցում ասել է Ռամոսը:
Ավելացնենք, որ այս պահին Ռամոսը մարզում է ուկրաինական «Դնեպրը», որը Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչում կհանդիպի «Տոտտենհեմին»: