Ջոլեոն Լեսկոտը հայտնել է, որ մրցաշրջանի ավատից հետո կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»:
Շաբաթ օրը Լեսկոտն Անգլիայի գավաթի 5-րդ փուլում բավական լավ խաղ անցկացրեց «Չելսիի» դեմ (2:0): Սակայն նա չի ցանկանում շարունակել ելույթներն «Էթիհադում» և մտադիր է ամռանը տեղափոխվել այլ ակումբ:
-Հաճելի է խաղալ Վենսան Կոմպանիի հետ ավելի քան 5 տարի, սակայն այս մրցաշրջանից հետո դա այլևս չի լինի,- մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Լեսկոտը: