«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Նեմանյա Վիդիչը մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Ինտեր»: Այս ինֆորմացիան հաստատել է իտալական ակումբի ղեկավար Էրիկ Տոխիրը:
«Յունայթեդի» հետ Վիդիչի պայմանագիրը կլրանա այս մրցաշրջանի ավարտին և նա արդեն հայտնել է, որ չի երկարաձգի պայմանագիրը: Այդ պարագայում Նեմանյայի 8-ամյա կարիերան «Օլդ Թրաֆորդում» կավարտվի: 32-ամյա սերբը կտեղափոխվի «Ինտեր», որի հետ գործնականում համաձայնության է եկել:
-Ես չեմ կարող ավելին ասել, քան այն, որ Վիդիչի տրանսֆերը 90%-ով ավարտված է,- Տոխիրի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
Ավելացնենք, որ ավագի պարտականությունները շուտով Վիդիչից կանցնեն Ուեյն Ռունիին, ով շատ մոտ է նոր պայմանագիր ստորագրելուն: