Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Գալաթասարայի» դեմ խաղից առաջ, Ժոզե Մոուրինյոն պատասխանելով իր թիմի հարձակման գծում եղած խնդիրների մասին հարցին՝ հայտնել է, որ ցանկանում է թուրքական ակումբին հաղթել 10:0 հաշվով:
Վերջին վեց խաղերի ընթացքում «կապույտներն» ընդամենը վեց գոլ են խփել, սակայն Մոուրինյոն «Գալաթասարայի» դեմ խաղից առաջ լավատեսական է տրամադրված:
-Իմ թիմը երբեք շատ գոլեր չի խփում: Եթե նրանք շատ գոլեր խփեին, ապա կարծում եմ, որ մենք այն ակումբը չէինք լինի, որը նորմալ պայմաններում կարող է երկու գոլ խփել և հաղթել խաղը:
Այո, պահերի ստեղծման ժամանակ մեզ ինչ որ բան սահմանափակում է, սակայն ես ցանկանում եմ մեկնել Թուրքիա և հաղթել 10:0 հաշվով,- ասել է Մոուրինյոն: The Guardian