«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ իր թիմը պետք է օրինակ վերցնի «Չելսիից», որը ֆավորտ չհամարվելով` 2011/2012 մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգան:
«Յունայթեդի» անհաջողությունները Պրեմիեր Լիգայում, դուրս մնալը երկրի գավաթային առաջնություններից, ենթադրում է, որ Դևիդ Մոյեսի թիմն ամբողջությամբ ուշադրությունը կուղղի Չեմպիոնների Լիգային:
«Օլիմպիակոսի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղից առաջ Ռունին ակնարկել է, որ իրենք պայքարելու են չեմպիոնության համար:
-Այն նույն մրցաշրջանում, որում «Չելսին» նվաճեց գավաթը, երեք անգամ կարող էր դուրս մնալ պայքարից: Դրա համար մենք պետք է հավատանք և պայքարենք մինչև վերջ,- ասել է Ռունին: The telegraph